Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները նախատեսված են 2017 թվականի առաջին կիսամյակում: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած ասուլիսում:
Երեքշաբթի Մեդվեդևը բանակցություններ է վարել Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմի հետ, ով աշխատանքային այցով ՌԴ-ում էր:
«Մենք պայմանավորվել ենք արագացնել ծրագրերի նախագծային փաստաթղթերի պատրաստումը, նաև պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը' Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստի համար, որը նախագահների մակարդակով նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում»,- ասել է Մեդվեդևը: