Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում 3 երիտասարդի դի կա:

Ինչպես դեպքի վայրից Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և բաժի պետի օպերգծով տեղակալ Ալեքսանդր Հակոբյանի գլխավորությամբ:

Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ ՝ բաժնի պետի տեղակալ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ, իսկ նույն քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանը մեկնեց հիվանդանոց, քանի որ մահացածերից մեկի դին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն: 

Նշված ավտոտնակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Volkswagen Passat մակնիշի 71 RT 071 համարանիշի ավտոմեքենա: 

Մահացածերից 2-ը եղել են ավտոմեքենայում, մեկն էլ՝ հատակին: 3-ն էլ երիտասարդ տղաներ են:

 

Ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի