ԱՄՆ-ում դեկտեմբերի 21-ին ավելի քան 1 մլն մարդ է մասնակցել Նախագահ Թրամփի դեմ բողոքի ցույցերին, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հավելելով, որ տվյալները հիմնված են իրավապահ մարմինների պաշտոնական տվյալների վրա։ Կազմակերպիչները բողոքի ակցիաներից առաջ նշել էին, որ դրանց ամբողջ աշխարհում հնարավոր է մասնակցի 2.2 մլն մարդ;
CNN-ը նաև հայտնել է, որ նշված տվյալներում ներառված չեն Վաշինգտոնի փողոցներ դուրս եկած ցուցարարները, որոնք առնվազն 567 հազար են կազմել։ Հեռուստալիքը հաղորդել է, որ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նաև Սիեթլում, Բոստոնում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոս Անջելեսում։ Այդ քաղաքների փողոցներ է դուրս եկել առնվազն 100 հազարական մարդ, իսկ Լոս Անջելեսում և Նյու Յորքում նրանց թիվը հասել է կես միլիոնի։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ցուցարարների շարքերում են եղել նաև կինոյի ու երաժշտության մեծ թվով աստղեր, այդ թվում՝ Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Չեսթեյնը, Սքարլեթ Յոհանսոնը, Ջուլիա Ռոբերտսը։
Բացի այդ, Թրամփի դեմ այսպես կոչված «կանանց երթեր» , որոնց մասնակցել են նաև տղամարդիկ, տեղի ունեցել աշխարհի շատ քաղաքներում, մասնավորապես, Վիեննայում, Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, Հռոմում, Տոկիոյում, Սիդնեյում։