Իոսիֆ Ստալինի՝ որպես երկրի առաջնորդի գործունեությանը հավանություն տվողների թիվը Ռուսաստանում վերջին 16 տարում հասել է առավելագույն ցուցանիշի: Այդ մասին վկայում են «Լեւադա-կենտրոնի» սոցհարցման տվյալները:

Եթե 2006 թվականի մարտին ՀԿ(բ)Կ (Համամիութենական կոսմունիստական (բոլշեւիկների) կուսակցության) Կենտկոմի գլխավոր քարտուղարին «հիացմունքով», «հարգանքով» եւ «համակրանքով» էր վերաբերվում հարցման մասնակիցների 37 տոկոսը, ապա այս տարվա հունվարին դրանց թիվն աճել է մինչեւ 46 տոկոս, գրել է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով հրատարակության տնօրինության տակ հայտնված հետազոտությունը:

Ռուսաստանի բնակիչներն սկսել են ավելի լավ վերաբերվել նաեւ Լեոնիդ Բրեժնեւին եւ Վլադիմիր Պուտինին: Բրեժնեւին համակրողների քանակը 11 տարում 39 տոկոսից մեծացել է մինչեւ 47 տոկոս, իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինին համակրողներինը՝ 76 տոկոսից մինչեւ 83 տոկոս: Այս երեք պետական գործիչները հարցման ֆավորիտներն են: