Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը 6-րդ էր «Cahllenge Cup 2017»-ում:

Նիդեռլանդներում կայացած մրցաշարում կարճ ծրագրում Անաստասիա Գալուստյանը 5-րդ հորիզոնականում էր, իսկ ազատ ծրագրում՝ 7-րդ հորիզոնականում։ Վերջնահաշվարկով գեղասահորդուհին գրավեց 6-րդ տեղը։

Մրցաշարում հաղթող ճանաչվեց Բելգիան ներկայացնող Լենա Հենդրիքսը: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում էր 19 գեղասահորդ: