Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Նիկշա Բավցևիչը: Այս մասին տեղեկացնում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նիկշա Բավցևիչը ծնվել է 1956 թվականի հունիսի 2-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքում:
Մարզչական կարիերան

1974-1979թթ. գխավորել է Սպլիտի «Դելվին» ակումբի պատանեկան թիմը
1979-1980 թթ. Սպլինտի «Դալվին» ակումբի գլխավոր մարզչի օգնական, և պատանեկան թիմի գլխավոր մարզիչ
1980-1986 թթ. Սպլինտի «Դալվին» ակումբի գլխավոր մարզիչ
1986-1987 –ին գլխավորել է Սպլիտի «Ջուգոպլաստիկա» ակումբի պատանեկան թիմը և դարձել Խորվաթիայի և Հարվսլավիայի չեմպիոն:
1987-1989-ին Սպլիտի «Ջուգոպլաստիկայի» կրտսեր և պատանեկան թիմերի գլխավոր մարզիչ:
1992-1993 թթ. Վիեննայի «Բասկետ Ֆլայերս» ակումբի գլխավոր մարզիչ և գլխավոր Մենեջեր:
1993-1996 թթ. գլխավոր մարզիչ և տեխնիկական տնօրեն Շվեցարական «Բերնեքս» ակումբում:
1996-1997 թթ. «Խորվաթիա Ինշուրանս»-ի պատանեկան հավաքականի հետ հաղթել է Խորվաթիայի առաջնությունը:
1997-1998 թթ. գլխավոր մարզիչ, «ԿԿ Սպլիտ» ակումբի հետ դարձել է Խորվաթիայի փոխչեմպիոն:
1999-2004 թթ. Բելգիայի «Պեպինստեր» ակումբի գլխավոր մարզիչ
2002-2003 թթ. դարձել է Բելգիայի փոխչեմպիոն
2004-2007 թթ. գլխավորել է Բելգիական «Մոնս» ակումբը
2008-2009 թթ. գլխավորել է Ռուսական «Սարատովը»
2009-2010 թթ. գլխավորել է խորվաթական «Տրիգորը»
2010-2011թթ. Ռումինիայի առաջին դիվիզիոնի «Բուխարեստ» ակումբի գլխավոր մարզիչ:
2011-2012 թթ. Խորվաթիայի «Սպլիտ» ակումբի գլխավոր մարզիչ

Այդ ընթացքում գլխավորել է Խորվաթիայի մինչև 20 տարեկանների հավաքականը:

Նրա գխավորությամբ խորվաթիայի մինչև 20 տարեկանների հավաքականը հաղթել է Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը և ստացել Ա դիվիզիոնում հանդես գալու իրավունք:

2012-2013 թթ. գլխավորել է Ռումինիայի առաջնության «Կլուժ» ակումբը, իսկ 2013-2015 թթ «Բուխարեստ» ակումբի գխավոր մարզիչ:

2015 թվականից մինչ այժմ գլխավորում է Շվեցարական «Մոնտեյ» ակումբը:

2016-2017 թթ. դարձել է Շվեցարիայի գավաթակիր:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մասնակցելու է 2019 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Օգոստոսին կայանալիք մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են՝ Բոսնիան, Սլովակիան և Շվեդիան: