Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Պորտու»-ն ուժերը չափել է «Յուվենտուս»-ի հետ: Թուրինի թիմը հաղթել է նվազագույն հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ:

Պորտուգալական ակումբի կազմում մեկնարկային րոպեներից՝ խաղին մասնակցել է նաև Իկեր Կասիլյասը:

Սա իսպանացի դարպասապահի 173-րդ հանդիպումն էր եվրագավաթներում: Կասիլյասն այս ցուցանիշով հավասարվեց Չավիին և այժմ նրանք են առաջին տեղում:

Նշենք, որ Չավին իր բոլոր 173 խաղերը եվրագավաթներում անցկացրել է «Բարսելոնա»-ի կազմում: