«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան վերջերս եղել է ԱՄՆ-ում, որտեղ հանդիպել է «Լոս Անջելես Գելաքսի»-ի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Շվեդ ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիացիների հետ՝ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և հարձակվողը իրավունք ունի ազատ բանակցել այլ ակումբների հետ:
Բացի ամերիկյան թիմից, Իբրահիմովիչին ցանկանում են ձեռք բերել չինական ակումբներ, որոնք պատրաստ են տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ առաջարկել:
Մանչեսթերյան կողմն ամեն ինչ անում է՝ Իբրահիմովիչին թիմում ևս մեկ տարի պահելու համար: