Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնա»-ն տնային խաղում 7:1 հաշվով հաղթեց «Օսասունա»-ին:

Կատալոնացիների կազմում դուբլ ձևակերպեցին Լիոնել Մեսսին (12', 61'), Անդրե Գոմեշը (30', 57') ու Պաբլո Ալկասերը (64', 86'):

Մեկ անգամ էլ աչքի ընկավ Խավյեր Մասկերանոն (67'), ով իր գոլը հեղինակեց 11 մետրանոց հարվածից: 

Հյուրերի միակ գոլի հեղինակը Ռոբերտո Տորեսն է (48'):

Այս հաղթանակից հետո Էնրիկեի թիմը 78 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: