Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Դանի Ալվեշը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Մոնակո»-ի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Խաղի 44-րդ րոպեին ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ` կրկնապատկելով իր թիմի գոլային առավելությունը:

34-ամյա բրազիլացու համար սա երրորդ արդյունավետ հարվածն էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Նախորդ տարիների ընթացքում ֆուտբոլիստը երբեք 3 գոլ չի խփել մրցաշարի մեկ խաղարկությունում:

Նշենք, որ հանդիպումն ավարտվել է թուրինցիների հաղթանակով՝ 2:1 հաշվով: