Մոսկվան աշխատանքային շփումներ է պահպանում սիրիացի քրդերի հետ, բայց զենք չի մատակարարում նրանց: Ինչպես հաղորդում է Vedomosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ռուս զինվորականների շփումները սիրիացի քրդերի հետ:
«Մենք, ի տարբերություն այլ երկրների, չենք հայտարարում քրդական կազմավորումներին զենքի մատակարարումների մասին, նրանք Էլ առանձնապես մեր մատակարարումների կարիքը չունեն: Նրանք ունեն այդ զենքն ստանալու այլ աղբյուրներ: Մենք չենք կարծում, թե անհրաժեշտ Է ինչ-որ կերպ ակտիվացնել այդ աշխատանքը»,- ասել Է Պուտինը:
Նա նշել Է, որ այս հարցն ինքը քննարկել Է իր թուրք պաշտոնակից Թայիփ Էրդողանի հետ: «Մենք այս հարցը քննարկել ենք Թուրքիայի նախագահի հետ, Նա իր մտահոգությունը հայտնել է այս առնչությամբ, երբ հանդիպել ենք Սոչիում»,- նշել Է ՌԴ նախագահը:
Դրա հետ մեկտեղ Պուտինը, մեկնաբանելով սիրիացի քրդերի հետ ռուս մասնագետների շփումների վերաբերյալ հաղորդումները, հայտարարել Է, որ Ռուսաստանն իրեն իրավունք Է վերապահում աշխատանքային շփումներ պահպանել Սիրիայի քրդական ստորաբաժանումների հետ, քանի որ նրանք պայքարում են ահաբեկիչների դեմ, բացի այդ քրդական գործոնը կարևոր է Սիրիայում ստեղծված իրավիճակում: