Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը վայրկյաններ առաջ հաղթեց Բուլղարիան ներկայացնող Էլիան Դիմիտրովին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ միաժամանակ ապահովելով աշխարհի առաջնության ուղեգիր: Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

այաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն կրեցին: Դարչինյանը պարտվեց հոլանդացի Մաքս Մարտինուսին Վան Դեր Պասին, իսկ Մանասյանը՝ Եվրոպայի, աշխարհի և Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի չեմպիոն՝ ռուս Եվգենի Տիշչենկոյին: