Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը դեռևս մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ ամերիկյան ընկերությունները պատրաստ են Հայաստանում վերականգնվող էներգիայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրում անել:
Դեսպանի այս հայտարարությունը դարձավ թեժ քննարկումների առարկա. ոմանք այս թիվն անիրատեսական էին համարում, ոմանք՝ իրատեսական:
Այս քննարկումների ֆոնին դեսպան Միլսը ևս մեկ անգամ կրկնեց իր այս հայտարարությունը՝ նշելով այն պայմանները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի իրականություն դարձնել 8 միլիարդ դոլարի ներդրումը:
Դեսպանի խոսքով՝ Հայաստանում նման ներդրումների համար անհրաժեշտ է ազատ մրցակցություն և բաց շուկա:
«Այդ թիվն այն հնարավորությունն է, որը կարող է ներդրվել այստեղ, եթե շուկաները, հատկապես էլեկտրաէներգիայի շուկան, ամբողջապես բաց լինեն, լինի ազատ մրցակցություն, ինչպես նաև չլինեն խոչընդոտներ դեպի Վրաստան, Իրան և հարավային ուղղությամբ էներգիայի արտահանման համար: Դա շա՛տ, շա՛տ կարևոր է, և պետք է ենթակառուցվածքներ ստեղծված լինեն դրա համար»,- ասել էր դեսպանը:
Այսօր Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն, անդրադառնալով դեսպանի հայտարությանը և 8 միլիարդ դոլարի ներդրումների իրականացման հավանականությանը, նշել էր, որ 8 միլիարդ դոլարի առաջարկ չի եղել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.