Shamshyan.com-ը գրում է.

 

Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 1747 Տ համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 VL 709 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից վերջինը բախման հետևանքով գլխիվայր շրջվել է:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: