Գերմանացի ապահովագրորդների միությունը (GDV) անկարգություններից վնասը, որոնցով ուղեկցվել Է Համբուրգում «քսանյակի» մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովը, գնահատել Է 12 միլիոն եվրո: Հուլիսի 18-ին այս մասին հաղորդել Է Bild տաբլոիդը: Տաբլոիդի տվյալներով՝ գումարի շուրջ մեկ երրորդը բաժին Է ընկնում ավտոմոբիլների տերերին վնասի փոխհատուցմանը: Գագաթնաժողովի ժամանակ արմատականները հրկիզել են ավտոմեքենաներ, կոտրել դրանց ապակիները եւ լապտերները: Մոտավորապես 8 միլիոն եվրո Է գնահատվել այն վնասը, որը հասցվել Է շենքերին, խանութներին եւ սրճարաններին:

Համբուրգը հուլիսի 7–8-ը Քսանի խմբի ղեկավարների հանդիպման անցկացման ժամանակ գործնականում գտնվում Էր պաշարողական դրության մեջ: Ագրեսիվորեն տրամադրված ցուցարարները հրկիզել են ավտոմեքենաներ, կողոպտել խանութներ, ջարդել տների ապակիներ, փողոցներում այրել բարիկադներ:

Բողոքների ընթացքում ձերբակալվել Է գրեթե 300 մարդ, տուժել Է շուրջ 500 ոստիկան: Կատարվածի հետաքննության համար իրավապահ մամինները հիմնել են հատուկ հանձնախումբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: