«Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Բոլոր 5 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Այս տուրի ամենաերկար պարտիայում, որում միմյանց դեմ մրցում էին Սամվել Տեր-Սահակյանն ու Հովհաննես Գաբուզյանը, գրանցվեց ընդամենը 44 քայլ:

Մրցաշարի երկու առաջատարներից՝ Մարտին Կրավցիվը  միավոր կիսեց Թամիր Նաբաթիի հետ, իսկ մյուս առաջատար Բասսեմը ոչ-ոքի խաղաց Տիգրան Հարությունյանի հետ:

Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Դարիուշ Շվարցի հետ, իսկ մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից Հայկ Մարտիրոսյանը  միավոր կիսեց Իգոր Կովալենկոյի հետ: