Կապանում 8-ամյա երեխայի վրաերթի դեպքով  նոր տեղեկություններ է հայտնի դարձել:

Մանակահասակ երեխային վրաերթի ենթարկած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայի ղեկին, պարզվում է, եղել է 1991թ. ծնված մի երիտասարդ:

Մեր տեղեկություններով՝ նա Սյունիքի մարզի դատավորներից մեկի եղբոր որդին է և դեպքի օրը մասնակցել է հարսանեկան արարողության:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վրաերթի ենթարկված 2009 թ. ծնված երեխան տեղում մահացել է:

Աղբյուր` Փաստինֆո