ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն հայերեն, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, ինֆորմատիկա առարկաների դասավանդման համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմորդները պետք է ծանոթ լինեն ուսուցման ժամանակակից մեթոդներին, մշտապես հետևեն արտերկրում ու Հայաստանում դրանց զարգացման միտումներին, ուսումնական գործընթացում հանդես բերեն ստեղծագործական և նորարար մոտեցումներ:

Վարժարանում ուսուցումը կազմակերպվելու է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ մշակված ծրագրով։ Պարտականություններն են  առարկայի դասավանդումն ու ուսումնաօժանդակ միջոցառումների կազմակերպումը: Դիմողներից պահանջվում է  մանկավարժական բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,սովորողների հետ աշխատելու նվազագույնը մեկ տարվա փորձ,հայերենի, ռուսերենի և աշխատանքային անգլերենի լավ իմացություն, համակարգչային հմտություններ (MS Office, Internet), կազմակերպչական, միջանձնային և հաղորդակցման գերազանց հմտություններ, Թեկնածուները պետք է [email protected]  էլ. հասցեին ուղարկեն. ինքնակենսագրություն (CV) Adobe PDF կամ MS Word ձևաչափով, նամակ-հիմնավորում «Ինչո՞ւ եմ ուզում Մոնթե Մելքոնյան վարժարանում դառնալ ուսուցիչ» թեմայով ( մեկ համակարգչային էջի սահմաններում), դասավանդման, դասարանի հետ աշխատանքի սեփական մոտեցումների ու առաջնահերթությունների հակիրճ նկարագրություն (նշված ձևաչափերից որևէ մեկով` MS Word, Power Point, Adobe PDF, Flash, Video և այլ ձևաչափերով):

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: Նամակի բովանդակության տողում նշել պաշտոնի անունը՝ Teacher_Subject (Subject բառի փոխարեն գրել դասավանդվելիք առարկայի անվանումը, օրինակ՝ English, Physics և այլն)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թ. օգոստոսի 14-ը։ Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։Աշխատանքի սկիզբը` 2017թ. սեպտեմբերի 1։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 077-87-12-70 հեռախոսահամարով: