Հեռավոր Արևելքում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գտնվում են մարտական բարձր պատրաստության մեջ՝ կապված Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի հետ, ընդունվում են հավելյալ միջոցառումներ՝ հեռավորարևելյան տարածաշրջանի անվտանգության ապահովման համար։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է սենատոր Վիկտոր Օզերովը, ով նախկինում գլխավորել է պաշտպանության ու անվտանգության դաշնային խորհրդի կոմիտեն։
«Այժմ Հյուսիսային Կորեայի շուրջ տեղի ունեցողը չի կարող մեզ մոտ չառաջացնել անհանգստության զգացում և հավելյալ միջոցառումների ընդունման անհրաժեշտության գիտակցում՝ անվտանգ դարձնելու մեր տարածք»,-ասել է նա՝ նշելով, որ իրենք ակնդետ հետևում են իրադարձությունների զարգացմանը։