Օգոստոսի 27-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան լանջին ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար և Զանգեզուր կենսոլորտային համալիրից 20 աշխատակից:

Պարզվել է, որ այրվում է 5 հա խոտածածկ տարածք:

Ժամը 20:20-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չեն եղել: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: