Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկում է իրականացրել, որի հզորությունը կարող էր 1945 թ. Նագասակիի վրա նետված ատոմային ռումբից 5 անգամ մեծ լինել: Այս մասին հայտնում է կորեական Yonhap գործակալությունը:
Հաղորդվում է, որ սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեայում միջուկային պայթյունի հզորությունը կազմել է 100 կիլոտոննա:
Իսկ Նագասակիի վրա նետված ատոմային ռումբի հզորությունը 20 կիլոտոննա է եղել, Հիրոսիմայի վրա՝ 13 կիլոտոննա:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ հաջողությամբ ջրածնային ռումբ է փորձարկել: