Կիսապաշտպան Մարտին Էդեգորը երկարաձգել է պայմանագիրը  Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Այդ մասին հայտարարել է 18-ամյա նորվեգացին, ով վարձավճարով հանդես է գալիս հոլանդական «Հերենվեն»-ում:

«Այո՛, «Ռեալ»-ի հետ իմ պայմանագիրն ուժի մեջ կլինի  2018-ից մի փոքր ավելի երկար: Այս պահին չեմ ցանկանում խոսել այդ մասին»,- Էդեգորի խոսքը մեջբերում է VG Sporten-ը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ էդեգորը ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2012թ.-ը: Ֆուտբոլիստի նախկին պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2018թ.-ի հունիսի 30-ը: