Սոցփաթեթի շահառուները ապահովագրական ընկերությունների  հետ խնդիրներ ունենալու դեպքում հոկտեմբերի 1-ից կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարի  գրասենյակ: Այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը:

«Հիմա ապահովագրական ընկերությունների միջոցով այս գործուն մեխանիզմը միացրել ենք ծրագրին: Ինչու եմ ասում գործուն, որովհետև օրենքով մենք պարտադրել ենք ապահովագրական ընկերություններին համաձայագիր ստորագրել ֆինանսական համակարգի հաշտատարի հետ, որ ինքը պարտավորվում է հրաժարվել բողոքարկման իրավունքից: Ի՞նչ է դա նշանակում. եթե վեճ է առաջանում, քաղաքացին դիմում է հաշտարարին, վերջինս 10-օրյա ժամկետում կայացնում է որոշում, իսկ ապահովագրական ընկերությունն այն չի բողոքարկում, որովհետև կամովին հրաժարվել է դրանից»,-ասաց Սամվել Մարգարյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ երկրորդ տարվանից սկսած, ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելության ցուցանիշներով պայմանավորված,  ավելացնելու կամ պակասեցնելու են շուկայում ապահովագրական ընկերության տեսակարար կշիռը: Եթե ապահովագրական ընկերության բողոքները շատ եղան, ապա զրկվելու է շահառուներից: