Հայաստանն ինտերնետի Միջին Ասիա տարանցման ուղղությամբ բանակցություններ է վարում: Հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ տարանցումը դեպի Իրան և Իրաք արդեն տեղի է ունենում:

«Այժմ ներդրողներն Իրանի միջոցով դեպի Թուրքմենստան և այլ միջինասիական երկրներ դուրս գալու ծրագրեր ունեն: Բանակցությունները, որոնք նրանք վարում են, դեռ չեն ավարտվել, այդ պատճառով հստակ ինչ-որ բանի մասին խոսել չեմ կարող: Բայց կսպասենք լավ արդյունքների»,-հավելեց Մարտիրոսյանը:

Միաժամանակ նախարարն ասաց, որ նշված շուկաներ դուրս գալու հարցում մրցակիցներ կան, այդ թվում Ադրբեջանը: