Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրապետության տարածքում գտնվող ջրամբարների թերլցմանը, որը հանգեցնում է ոռոգման համակարգում նոր խնդիրների:
«Հանրապետության ջրամբարները թերի են լցվում և առաջանում են ոռոգման հետ կապված խնդիրներ»,-ասաց վարչապետը և հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարին՝ մեկշբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության ջրամբարները սնող հուների մաքրման աշխատանքների մասին հաշվետվություն:
Հանձնարարականը հնչեցնելուց հետո վարչապետը հավելեց, որ այս հանձնարարկանը պետք է գտնվի Բնապահպանության նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ ջրամբարների թերլցման և ոռոգման համակարգի առաջ բերած խնդիրների վերաբերյալ վարչապետն արդեն մեկ անգամ հանձնարարական հնչեցրել էր: