Վլադիմիր Պուտինի  ռազմատեխնիկական համագործակցության հարցերով պատասխանատուի օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանին կանխավճար է փոխանցել  S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի  համար:

Ըստ թուրքական «Businessht»  լրատվական կայքի՝ Կոշինը հայտարարել է,որ Ռուսաստանը և Թուրքիան արդեն ունեն նախնական համաձայնություն S-400-ների մատակարարման հարցում:

Ռուս պաշտոնյան, սակայն, չի հայտնել որևէ տեղեկություն, թե երբ են համակարգերը տրամադրվելու Թուրքիային:

Կոժինը միաժամանակ տեղեկացրել է, որ  թուրքական կողմին ՀՕՊ համակարգերի տեխնոլոգիաների տրամադրման հարցում որևէ պայմանավորվածություն չկա:

Հիշեցնենքոր օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: 

 

Աղբյուր`    Ermenihaber.am