«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամենեւին էլ չի հետաքրքրվում՝ վերջերս ազատ արձակված, սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վերադարձրե՞լ է պետությունից յուրացրած մոտ 290 մլն դրամը, թե՞ ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք հետեւողական կլինի, որպեսզի նախարարությանը հատկացված միջոցներից յուրացված գումարները վերադարձվեն, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Կարծում եմ՝ հարցն իրավապահ ոլորտին է վերաբերում, եւ այդ գործընթացները դուրս են սոցիալական ապահովության ծառայության ոլորտից: Ես տեղեկատվություն չունեմ այդ գումարների վերադարձված լինել կամ չլինելու մասին, ամեն դեպքում դրանք պետական բյուջեի գումարներն են, իսկ ինչ-որ քայլեր ձեռնարկելը մեր նախարարության իրավասությունից դուրս է»»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: