Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, բախվել են Mitsubishi Canter մակնիշի 723 OC 61 համարանիշի բեռնատարը, Opel մակնիշի 34 AM 182 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 NT 508 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

shamshyan.com