Այս պահին Լոնդոնում ընթանում է ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում հայտարարվեց տարվա լավագույն մարզչի անունը։
Մրցանակին արժանացավ «Ռեալ»ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Նշենք, որ Զիդանի հետ մրցանակին հավակնում էին նաև Անտոնիո Կոնտեն և Մասիմիլիանո Ալեգրին։