Վիետնամի կենտրոնական մասում մոլեգնող «Դամրի» թայֆունը վերջին երեք օրվա ընթացքում առնվազն 44 մարդու կյանք Է խլել, եւս 19 հոգի անհայտ կորած Է համարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հայտնել Է տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի համակարգման կոմիտեն:

«Դամրի»-ն դարձել Է 12-րդ թայֆունը Վիետնամում եւ հասցրած վնասի չափերով առավել ծանր տարերային աղետը վերջին երկու տասնամյակի ընթացքում: Համակարգող կոմիտեի տվյալների համաձայն՝ հորդառատ անձրեւների եւ դրանց առաջացրած վարարումների հետեւանքով հեղեղվել են կամ վնասվել ավելի քան 40 հազար բնակելի շենքեր: Ավելի քան 30 հազար մարդ հարկադրված Է եղել լքել իր բնակատեղին: Տարերքը բազմաթիվ շրջաններ զրկել Է ԷլեկտրաԷներգիայից ու արտաքին աշխարհի հետ կապից, այնտեղ ողողված են մնում ավելի քան 40 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր:

Թայֆունի հետեւանքով զգալի չափով վատացել Է տրանսպորտային իրադրությունը Վիետնամի կենտրոնական շրջաններում: Ջրի տակ Է հայտնվել այն երկաթուղու 30-կիլոմետրանոց հատվածը, որը կապում Է երկրի հյուսիսն ու հարավը, ինչպես նաեւ անդրվիետնամական ավտոմայրուղու բազմաթիվ տեղամասեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: