
Հունվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Սպիտակ - Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 CC 185 համարանիշի և Vaz 2107 մակնիշի 35 FՕ 131 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է աղբյուրը, բախման հետևանքով 07-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 5 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը և սահամանազատել տարածքը:
Նյութի աղբյուր՝ shamshyan.com







