Փետրվարի 8-ին Հայ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տոնը: Այն մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկն է, երբ հանուն քաղաքական ու հոգևոր ազատության, հանուն հավատի ու ազգային ինքնագիտակցության պահպանման չարի առաջ դուրս եկան բոլորը՝ զինվորը, հոգևորականը, իշխանն ու հասարակ շինականը: Իրենց պայքարով նրանք մերժեցին մի կրոն, որն ընդամենը երկու հարյուր տարի հետո պետք մերժվեր հենց նույն Պարսկաստանում՝ չդիմանալով իսլամի արշավին:
Ս. Վարդանանց տոնի առթիվ ձեզ ենք ներկայացնում «Հայոց ռազմական միտքը» թեմայի շուրջ զրույցի առաջին մասը ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտորԱրմեն Այվազյանի հետ:
-Պարոն Այվազյան, եթե հետ գնանք, ո՞ր ժամանակվանից պիտի սկսել ուսումնասիրել հայոց ռազմական միտքը:
-Այն ժամանակվանից, երբ ստեղծվել են հայոց զինված ուժերը: Թեկուզհենց Հայկի ու Բելի ճակատամարտից: Դա կիսաառասպելական, որոշ չափով իրական փաստեր պարունակող պատմություն է, որը տարբեր պատմաբաններ տարբեր ժամանակների մեջ են դնում (իհարկե, խոսքը Ք.ա. 3-2-րդ հազարամյակների մասին է): Ասել կուզեմ՝ այն ժամանակներում, երբ ստեղծվում են զինված ուժերը, առաջանում էնրանցհրամանատարությունը, իսկ հրամանատարությունն ուղղորդում է զորքերին՝ ունենալով որոշակի ռազմական մտահղացումներ,ծրագրեր: Հենց այդ ծրագրերն էլ ռազմական միտքն են:
-Հայկը հանդես է գալիս որպես արդեն կայացած ռազմական առաջնորդ, ի՞նքն էր հիմնադիրը, թե կա՞ր դպրոց, որտեղ նա սովորել էր, որտեղ ձևավորվել, զարգացել էր ռազմական մտածողությունը:
- Թեև կա բավական համոզիչ մեկ-երկու տեսակետ,մենք մինչև այսօր հստակ չենք կարող ասել, թե պատմական որ գործիչն է առավելապես մարմնավորված Հայկ նահապետի կերպարում: Փաստերի սղությունը թույլ չի տալիս Հայկի և Բելի ճակատամարտի մանրամասն վերլուծություն անցկացնել՝ ուր մնաց թե խոսել դրան նախորդող ռազմական մտքի դպրոցի մասին: Պատմական տեղեկություններով ավելի հարուստ է Ուրարտուի՝ Արարատյան թագավորության, ապա նաև հայկական հաջորդ արքայական հարստությունների ժամանակաշրջանը: Ուրարտական բանակում կայինարդեն առանձին զորատեսակներ՝ հետևակ, հեծելազոր, մարտակառքեր: Սրանցգոյությունը նշանակում է, որ կար զորատեսակների համագործակցություն: Համագործակցությունը, իր հերթին,նշանակում է, որ պետք է զարգացած լիներ և՛ ռազմական միտքը, և՛ բանակը, և՛ հրամանատարական կազմը: Եթե վերցնենք թեկուզ մարտակառքը, ապա այնվարելու համար պետք էր տարիներով վարժվել, ինչպես և, օրինակ,արհեստավարժ նետաձիգ դառնալու համար էին տարիներ պահանջվում: Այն տարածված կարծիքը, թե հին Հայաստանի զորքը բաղկացած էր հիմնականում աշխարհազորից, սխալ է: Զորքի հիմնական մասը հենց պրոֆեսիոնալներն էին, ոչ թե աշխարհազորայինները: Իհարկե, կարնաև աշխարհազորային զորք. Արշակունյաց օրոք այն կոչվում էր «գուգազ», որը մտնում էր ռազմական գործողությունների մեջ անհրաժեշտ պահերին, լրացնելով հատկապես բերդապահ զորքերի քանակը։ Իսկ հայոց գործող, տարաշարժուն բանակի հիմնական մասն, այնուամենայնիվ, պրոֆեսիոնալ զինվորականներն էին:
- Խոսեցիք ուրարտական ժամանակների մասին, կարո՞ղ ենք ուրարտացիներին, Հայկ նահապետին համարել լավ ստրատեգ:
- Իհարկե, կարող ենք: Նախ, որովհետև Հայկը հաղթանակ է տարել, այն էլ մե՛ծ հաղթանակ՝ դուրս գալով իր ժամանակի աշխարհակալ ամենահզոր ուժի դեմ: Ինչ վերաբերում է Ուրարտուին, ապա հիմնականում հայկական էթնիկ տարրով բնակեցված և հետագա հայկական պետական համակարգերի հետ շատ նմանություններ ունեցող այդ պետությունը նույնպես կարողացել է մոտ երեք դար դիմակայել աշխարհակալ ուժի՝ Ասորական կայսրությանը: Այս առումով բնականաբար լավ ստրատեգներ պիտի լինեին, որպեսզի չպարտվեին, կուլ չգնային, պահպանեին պետությունը:
-Խորենացին բավական հստակ ներկայացնում է, թե ինչպես է Հայկը շարում բանակը: Ի՞նչ է սա նշանակում:
- Այն մարտակարգը, որն, ըստ Խորենացու, ընտրել էր Հայկ նահապետը, զորքի շատ հետաքրքիր դասավորվածություն է, որը հետագայում օգտագործում էին, օրինակ, հռոմեացիներն ու հին գերմանացիները, բայց այն առավել մեծ կիրառում գտավ հատկապես միջնադարյան Եվրոպայում: Հայկն իր զորքն սեպաձև էր կառուցել, նպատակ ունենալով ճեղքելու թշնամու բանակի շարքերն ու կենտրոնը: Հետագայում այդ մարտակարգը եվրոպական լեզուներում ունեցավ իր հատուկ տերմինները, օրինակ, հին ռուսերենում կոչվեց «свинья»: Այնպես որ Խորենացու տեղեկությունը պարունակում է ռազմական եղելություն: Կիսալեգենդար այդ ճակատամարտն ունի իրական պատմական հիմք:
- Հայոց ռազմական միտքն ունի՞ կարմիր թել, թե յուրաքանչյուր ժամանակաշրջանում յուրովի ենք ներկայացել:
- Ամեն ինչ պետք է միշտ դիտել տվյալ ժամանակի մեջ, տվյալ դարաշրջանում, տվյալ տասնամյակում՝ թշնամիների ուժերը հաշվի առնելով: Եթե վերցնենք, օրինակ, հին և միջնադարյան շրջանը՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների թագավորությունը, Զաքարյանների իշխանությունը, ապա այո՛, եղել է կարմիր թել, այն էլ ոչ թե մեկ, այլ՝ մի քանի: Բաննայնէ, որ հայերը մի քանի հազարամյակ շարունակ անընդմեջ ունեցել են հզոր զինված ուժեր, ևայդ ահռելի փորձը հենց այնպես չէր կարող անհետանալ, հատկապես՝պետականության օրոք: Եվ նույնիսկ այն ժամանակահատվածներում, երբ անկախպետությունը բացակայել է, օրինակ՝ 428թ.-ից ի վեր, երբ Արշակունիների արքայատոհմը վերացվեց, ընդհուպ մինչև հայոց թագավորության վերածնունդը Բագրատունյաց հարստության ներքո, ապա հայկական զորքը դարձյալ չի դադարել ակտիվորեն հանդես գալ այս տարածաշրջանում՝ պահպանելով Հայաստանում իր կազմակերպական կառուցվածքը և այն ավանդույթները, որոնքուներ հայոց պետականությանշրջանում: Արշակունյաց թագավորության անկումից հետո սպարապետության գործակալությունը չվերացավ, զորքերի կենտրոնացված հրամանատարությունը գտնվում էր Հայոց սպարապետի ձեռքում: Ընդ որում, եթե Պարսկական Հայաստանում, որը նախկին Մեծ Հայքի թագավորության մոտավորապես չորս հինգերորդ մասն էր, սպարապետությունը միշտ մնաց, Հայաստանի բյուզանդական մասում այն գոյատևեց մինչև 538-539 թվականներին: Այսինքն, այստեղ էլ 100 տարուց ավել պահպանվեց: Ու թեև Բյուզանդիայում հայոց սպարապետությունը վերացվեց, հայկական զորամասերը շարունակում էին գործել բյուզանդական բանակի կազմում, շատ հաճախ ավտոնոմ՝ դաշնակցի կարգավիճակով: Պատահական չէ, որ Բյուզանդիայում կային տասնյակ ու հարյուրավոր հայ հրամանատարներ և հայկական առանձին զորագնդեր: Պրոկոպիոս Կեսարացին միայն 6-րդ դարում հիշատակում է առնվազն 17 հայ բարձրաստիճան հրամանատար, որոնցից ոմանք տարբեր պահերի ստանձնել են նաև գլխավոր հրամանատարի պաշտոնը: Օրինակ՝ մեծն Նարսեսը, ով 552 թ. Տագինայի հայտնի ճակատամարտում ջախջախելով Տոտիլայի գլխավորած օստ-գոթերի զորքը՝ կարողացավ Բյուզանդիայի համար վերագրավել Իտալիան:
Այն փաստը, որ բյուզանդական, ինչպես նաև պարսից բանակի շատ հրամանատարներ, այդ թվում՝ գլխավոր հրամանատարներ եղել են հայեր, նրանցից շատերը ծնվել, մեծացել էին Հայաստանում, իրենց ռազմական կրթությունը ստացել էին Հայաստանում, հետագայում նոր ծառայել բյուզանդական ու պարսկական բանակներում՝ այս ամենը նշանակում է, որ հայկական ռազմարվեստը չափազանց զարգացած էր, ինչը չէր կարող աննկատ մնալ այն ժամանակվա հզոր տերությունների համար:
Ինչ վերաբերում է հայոց ռազմական արվեստի առանձնահատկություններին, դրանք շատ էին: Հայկական բանակի հարվածային ուժը հեծելազորն էր: Այդպես չէր, օրինակ՝ հին Հռոմում: Հեծելազորն ավելի բարդ (և ավելի ծախսատար) զորատեսակ է, քան հետևակը: Այն, որ հայոց հեծելազորը, հայոց այրուձին մեծ վարկ ուներ հին աշխարհում, նույնպես ցույց է տալիս, թե որքան ինստիտուցիոնալիզացված էր հայկական բանակը։ Եղել են նույնիսկ տեսակետներ, թե հայկական բանակն առհասարակ միայն այրուձիից է բաղկացած եղել, սակայն դա այդպես չէ: Այդ կարծիքի հեղինակը Նիկողայոս Ադոնցն էր, նրանից հետո էլ՝ Կիրիլ Թումանովը: Ինչպես ես ցույց եմ տվել իմ վերջին աշխատության մեջ, դա բացարձակապես սխալ տեսակետ է: Իհարկե՝ հարվածային ուժը հեծելազորն էր, այդ հեծելազորի մեջ առավել մարտունակ, առավել հզոր ուժն էլ զրահապատ ձիավորներն էին՝ կատաֆրակտները, որոնց թիվը, իմ աշխատության մեջ էլ նշել եմ, տոկոսային հարաբերակցությամբ շատ բարձր էր: Երեքից մեկը զրահապատ ձիավոր էր: Այդպես չէր ոչ Հռոմում, ոչ էլ նույնիսկ Պարթևստանում ու Սասանյան Իրանում, որտեղ կատաֆրակտները կազմում էին հեծելազորի առավելագույնը մեկ տասներորդ մասը: Խոսքս վերաբերում է Տիգրան Մեծի ժամանակներից՝ Ք. ա. 1-ին դարից մինչև 5-6-րդ դարեր ընկած ժամանակահատվածին: Ավելի ուշ շրջանի տվյալները պահանջում են առանձին քննություն: Բայց գոնե հիմա կարող ենք ասել, որ Ք.ա. 1-ին դարից մինչև Ք.հ. 6-րդ դար հայկական այրուձին սարսափելի մեծ ուժ էր ներկայացնում, և հենց դրանից էլ վախենում էին ու նաև փորձում էին օգտվել ժամանակի գերտերությունները՝ Սասանյան Իրանը, դրանից առաջ՝ Պարթևստանը՝ արևելքում, Հռոմեական կայսրությունն ու նրան հաջորդած Արևելահռոմեական կայսրությունը՝ արևմուտքում:
Առանձնահատկությունների թվում կարելի է ընդգրկել նաև լեռնային պատերազմ վարելու հմտությունը, հատուկ մշակված ռազմավարությունները՝ Հայաստանի պաշտպանության կազմակերպման գործում: Գիտեք՝ Հայաստանը միշտ ստիպված էր պահել խոշոր զորամիավորումներ իր հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում, որովհետև Կովկասյան լեռնանցքներից հաճախակի էին լինում տարբեր տեսակի հրոսակային բանակների անցումները: Հարավում, արևելքում և արևմուտքում է՛լ ավելի վտանգավոր էր՝ այնտեղ էին իրանական (պարթևական և Սասանյան) ու հռոմեական կայսերական բանակները: Առնչվելով այդ տարբեր ռազմական մշակույթների հետ՝ մեր բանակը նաև վերցնում էր նրանցից լավագույն գծերը: Օրինակ՝ պատահական չէ, որ իրանական, սասանյան հեծելազորի ռազմավարությունը բավական նման էր հայկականին, բայց հետևակային մարտեր վարելու գործում հայերը յուրացրել էին հռոմեական բանակի փորձը։ Իսկ հռոմեական հետևակը, ինչպես գիտենք, ամենաուժեղն էր և արդյունավետը: Այն, որ հայերը վերցրել էին հռոմեացիների փորձը, հստակ է: Լուկուլլոսի արշավանքի ժամանակ (Ք. ա. 69-68 թթ.) հայկական բանակում հենց պատերազմի ընթացքում (որ խիստ անսովոր ու բարդ գործ է) իրականացվեց մի խոշոր բարեփոխում՝ հետևակի ռազմական ռեֆորմ: Հեծելազորն իմաստ չուներ բարեփոխել, քանի որ այդ ժամանակվա հայկական (ինչպես և պարթևական) հեծելազորն ավելի լավն էր, քան հռոմեականը, ու ավելի մեծաքանակ էր: Հետևակի այդ ռեֆորմը հենց այնպես չէր կարող անհետանալ: Չորս դար անց՝ 371 թ. Ձիրավի ճակատամարտում մենք տեսնում ենք, թե ինչպես են հայկական հետևակայինները ճիշտ նույն կերպ մանևրում՝ հրաշալի համագործակցելով հռոմեական զորամասերի հետ, ինչը շատ բարդ խնդիր էր: Սա նշանակում է, որ հայկական բանակը հռոմեական հետևակի մոդելն ու ավանդույթները վաղուց ի վեր յուրացրած լինելով՝ շարունակում էր հետևել ու համընթաց քայլել հռոմեացիների հետ, այդ թվում՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով:
- Իսկ ի՞նչ խնդիրներ էր լուծում այդ բարեփոխումը:
- Տարբեր՝ մարտակարգերի դասավորվածություններն էին, մարտավարական հնարքներն էին, զանազան զորաշարժերն էին: Օրինակ, Ձիրավի ճակատամարտում հայկական և հռոմեական վահանակիր հետևակայինները միասին շատ հմտորեն էին տարաշարժվում՝ մասնավորապես, առանց մարտական դասավորվածությունը խախտելու բացում էին իրենց շարքերը և թույլ տալիս գրոհից վերադարձող հեծելազորայիններին իրենց միջով թիկունք անցնել: Բանն այն է, որ հաճախ էր պատահում, երբ հեծելազորայինը հարվածից հետո կորցնում էր նիզակը, ետ էր գալիս, նոր նիզակ էր վերցնում ու նորից նետվում գրոհի: Այս զորաշարժերը շատ գեղեցիկ են նկարագրված Փավստոս Բուզանդի պատմության մեջ: Հին հայոց բանակը պարբերաբար մեծ ռազմական բարեփոխումների էր ենթարկվում։ Ի դեպ, այսօր էլ կարելի է լագագույն ժամանակակից բանակներից փոխառել կարևոր, օգտակար տարրեր այս կամ այն հարցում:
- Ունեցե՞լ ենք ռազմական կոդեքս:
- Մոտ 20 տարի առաջ եմ մի ուսումնասիրություն հրապարակել՝ «Հայ զինվորականության պատվո վարքականոնը 4-5-րդ դարերում»: Այդ մասին տեղեկություններ կան արդեն մեր 5-րդ դարի աղբյուրներում, բայց շատ հավանական է, որ վարքականոնը գործել է ավելի վաղ շրջանում ևս: Ամեն դեպքում, Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Եղիշեի երկերից արդեն իսկ այդ վարքականոնի դրույթները շատ հստակ, պարզ երևում են: Ես կառանձնացնեմ 8 հիմնական դրույթ, թեև կան շատ այլ կետեր էլ։ Այդ դրույթների մի մասը նմանություններ ունի հետագա դարերում ի հայտ եկած եվրոպացի ասպետների և ճապոնացի սամուրայների՝ առավել հետազոտված վարքականոնների հետ: Հայ զինվորականի պրոֆեսիոնալ արժեհամակարգի յուրահատկությունը թերևս այն էր, որ նրա համար իր կարևորությամբ առաջին տեղում հայոց պետությունն էր՝ թագավորությունը, և ոչ թե իր ֆեոդալական գերական՝ սյուզերենը: Մյուս կետերի մեջ էին հայոց թագավորի, ժողովրդի, եկեղեցու ու եկեղեցականների, վանքերի պաշտպանությունը, այդ արժեքներին հավատարիմ լինելը և անհրաժեշտության դեպքում հանուն դրանց զոհաբերվելը։ Հենց այդպես էլ ասված է, որ կյանքը պետք է զոհել այս, այս, այս արժեքների՝ պետության, թագավորի (որպես այդ պետության ամենակարևոր ինստիտուտի ու խորհրդանիշի), սրբավայրերի, եկեղեցու, ավանդույթների, ընտանիքի, զինակիցների համար: Այս ամենը շատ հետաքրքիր, միահյուսված ձևով ներկայացված է հատկապես Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» մեջ, երբ նկարագրվում է սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը՝ իր արժանիքներով հանդերձ: Այս վարքականոնի առկայությունը ևս վկայում է ինչպես հայկական պետության խորը ավանդույթների, այնպես էլ հայոց բանակի ուրույն գաղափարախոսության մասին: Այդ գաղափարախոսությունը չէր կարող առաջանալ մի քանի տասնամյակի ընթացքում: Սրանք արդեն մշակված, գրավոր տեսք ստացած հիմնադրույթներ էին: Ի դեպ, այսօր էլ շատ ժամանակակից բանակներ ու նրանց առանձին զորամասերը ունեն իրենց պատվո վարքականոնները:
- Այն ժամանակներում, երբ չունեինք թագավոր, պետություն, այդ վարքականոնը ձևափոխվո՞ւմ էր:
- Կարծումեմ, որ մանրձևափոխումներպետք էլինեին, բայց հիմնականը նույնն էր մնում: Մինչև հայոց թագավորության անկումը՝ 428թ., պետք է նույնը լիներ: Հայոց թագավորություն, հայոց աշխարհ, հայոց երկիր և այսպիսի մի քանի հոմանիշային բառեր են օգտագործվում: Թագավորության վերանալուց հետո, բնականաբար, այդ կետը դուրս էր գալիս, ինչպես և թագավորի մասին կետը։ Բայց այդ կետը մնում էր հիշողության մեջ, հարմար առիթ առաջանալու դեպքում հայեր միշտ ձգտում էին վերականգնել իրենց կորցրած ազգային թագավորությունը: 449-451թթ. Վարդանանց պատերազմի գլխավոր նպատակը հենց թագավորության վերականգնումն էր: Սխալ է այն տարածում գտած տեսակետը, թե իբր այդ պատերազմը մղվում էր միայն հավատի համար: Այն մղվել է և՛ քաղաքական, և՛ հոգևոր ազատության համար՝ «վասն հայրենյաց, վասն հավատի»։
Իհարկե, այս պատերազմում հայերը չեն պարտվել, իսկ Ավարայրի ճակատամարտն ավարտվել է ոչ ոքի։ Այդպիսի ելքով ճակատամարտեր համաշխարհային պատմության մեջ շատ են եղել: Սակայն եթե հայերը հաղթանակ տանեին Ավարայրի ճակատամարտում, հայոց թագավորությունը վերականգնվելու էր, գլխին կանգնելու էր Վարդան Մամիկոնյանը՝ որպես նոր հարստության, դինաստիայի սկզբնադիր: Այդ պատերազմը մանրամասն ու բացառիկ հավաստիությամբ ներկայացրած Եղիշեի երկում, ի դեպ, պարզորեն երևակվում են հայ զինվորականության պատվո վարքականոնի ավանդական դրույթները:
-Ի՞նչ առանձնահատկություններ ուներ Ավարայրի ճակատամարտը և ի՞նչ ազդեցություն ունեցավ այն պատմության մեջ:
- Իմ վերջին, ռուսերենով գրված գիրքը նվիրված է ոչ միայն Ավարայրի ճակատամարտին, ամբողջ պատերազմի քննությանը, թեև կենտրոնական հատվածն, իհարկե, Ավարայրի մասին է: Որպեսզի հասկանանք այդ ճակատամարտի ընթացքը, հակառակորդ բանակների թվաքանակը, մարտակարգերը և այլևայլ մանրամասնությունները, պետք է քննել ամբողջ պատերազմը՝ նախորդող և հաջորդող բախումները, ճակատամարտերը, ամրոցների գրավումներն ու ապարդյուն պաշարումները: Ստիպված եմ եղել քննել հայոց ռազմական պատմությունից բազմաթիվ այլ կարևոր դրվագներ՝ հատկապես 4-րդ դարից, սակայն երբեմն իջնելով նույնիսկ մինչև Ք. ա. 6-րդ ու 1-ին դար, երբեմն՝ ժամանակագրորեն բարձրանալով մի քիչ վերև, որպեսզի հնարավոր լիներ համեմատել ու գտնել այն ընդհանրությունները, հատվող գծերը, որոնք կապում են Հայաստանի պատմականորեն ձևավորված բանակային կազմակերպությունն ու նրա պաշտպանական հայեցակարգը: Օրինակ, Վարդան Մամիկոնյանի զորքերում հիշատակվում են այսպես կոչված ոստանիկական և մարդպետական զորամասեր: Ի՞նչ էին դրանք իրենցից ներկայացնում: Քննել եմ դրանց առաջացումն ու զարգացումը՝ ցույց տալով, որ դրանք երկար՝ մոտ մեկ հազարամյակի պատմություն ունեցող արքայական զորքեր էին: Դրանք, ըստ երևույթին, ձևավորվել էին դեռևս Տիգրան Երվանդյանի ժամանակ, և հետագայում, ինչպես Խորենացին է հիշատակում, ինչ-որ պահի և ինչ-որ պատճառով ենթարկվել էին ամբողջական վերափոխության։ Սակայն եթե նույնիսկ փոփոխություններ լինեին հրամանատարական կազմում, որոշ զորամասեր հանեին, նորերը բերեին մտցնեին արքայական բանակի մեջ, միևնույն է հին ավանդույթները պահպանվելու էին: Վերցնենք թեկուզ Կարմիր բանակը. այն շատ ավանդույթներ պահպանեց ռուսական ցարական բանակից, ինչպես և, օրինակ, ներկայիս հայկական բանակը՝ նախկին Խորհրդային բանակից: Եվ ահա այդ ոստանիկական, մարդպետական զորագնդերը, որոնք ամբողջությամբ հեծելազորից էին բաղկացած, հասել էին մինչև 449 թվական ու Վարդանանց պատերազմին իրենց գործուն մասնակցությունը բերել։ Դրանք հայոց բանակի ամենաընտիր, այսօրվա տերմինով ասած՝ էլիտար զորամասերն էին:
-Ի՞նչ ռազմավարություն էին ընտրել հայերը Ավարայրի ճակատամարտի համար:
-ԳալովԱվարայրիճակատամարտին՝այստեղիհարկեքարտեզէպետք՝ցույցտալու համար հակառակորդ կողմերի մարտակարգերն ու զորաշարժերը: Սա երկար դասախոսության թեմա է, սակայն փորձեմ շատ հակիրճ ներկայացնել։ Վարդան Մամիկոնյանիու նրա զինակիցների՝ հայ հրամանատարական կազմի նպատակը հետևյալն էր. ուժեղ գրոհով կոտրել պարսկական բանակի թևերից մեկը, շպրտել այն կենտրոնի ու մյուս թևի վրա, այդպիսով խախտել պարսիկների ամբողջ մարտական դասավորությունը և ջախջախել նրանց: Սա «մաքսիմում ծրագիրն»էր: Սակայն եթե այդ ծրագիրը չիրականանար, կար նաև պահեստային՝ «մինիմում ծրագիր»՝ նահանջել Հայաստանի խորքերը և այնտեղ կազմակերպված դիմադրություն ծավալել: Այս երկրորդը շատ բարդ ռազմավարություն էր, որը հայերը հաճախ են կիրառել են 4-րդ դարի ընթացքում՝պարսիկների դեմ բազմաթիվ, տևական պատերազմներում: Այդպիսի ռազմավարություն կիրառել են ռուսները Նապոլեոնի ներխուժման ժամանակ: Այդպիսի ռազմավարություն, թեև չէրնախատեսվել, բայց կիրառվեց գերմանացիների դեմՀայրենական Մեծ պատերազմի ժամանակ: Բայց Նապոլեոնի դեմ այն մտածված կիրառվեց.նահանջ դեպի երկրի խորքը, այնտեղ՝հարձակում ու զավթչի դուրսմղում երկրի տարածքից: Հայերը ցույց են տվել, որ այսպիսի ռազմավարություն կարող են կիրառել և դա արել են բազմիցս: Այդ ռազմավարությունը, սակայն, լուրջ վտանգներ էր պարունակում, քանիորայդդեպքումավերվումէինամբողջշրջաններ, ժողովուրդըզանգվածաբար ոչնչացվում էր,ենթարկվումէրբռնագաղթի, ինչպեսՇապուհԵրկրորդը 360-ական թթ. Հայաստանից ավելի քան մեկ միլիոնմարդուբռնագաղթի ենթարկեց: Ուստի այդռազմավարությանըդիմումէինամենավերջում, երբհնարավորչէր լինումկանգնեցելզավթիչ բանակը երկրի սահմանների մոտ: Բայց երբ պարսիկներն, այնուամենայնիվ, կարողանում էին թափանցել երկրի խորքերը, հայերը նահանջում էին՝պահպանելովիրենցբանակը, հատկապես՝հեծելազորը, մարտական բարձր պատրաստվածության մեջ: Հայկական ամրոցներիուժասպառ անողպաշարումներից ևհյուծիչբախումներիցհետո, երբ հայկական տարաշարժուն (մոբիլ) ուժերն անընդհատ սպառնում էին ու կտրատում պարսիկների հաղորդակցման ուղիները, թշնամին դիմում էր նահանջի։ Կամ այդ պահին, հաճախ էլ՝ երբ պարսից բանակը պատսպարված էր լինում իր դաշտային ճամբարում,հայոց հեծելազորըհանկարծակի անցնում էր վճռականհակահարձակման, որն էլ, որպես կանոն, ավարտվում էր պարսկականբանակիջախջախմամբ: Այդպեսբազմիցսէեղել, ինչպես, օրինակ՝Աղձքիմոտտեղիունեցած հայտնի ճակատամարտում: Հայերըթույլէինտվելպարսիկներինմտնել երկրիներքին գավառները ու հարձակումենգործել միայն նրանցԴարանաղյացԱնիիցնահանջելիս՝լիակատար հաղթանակ տանելով: Պարսիկների գերեվարած հազարավոր մարդիկ ազատվել են, թալանվածը հետ է խլվել, ներառյալ հայարքաներիոսկորները, որոնքվերաթաղվելենԱղձքում:
ՎերադառնալովԱվարայրին՝ասեմ, որ հայոց հրամանատարության «մինիմումծրագիրը» նշված ռազմավարությունն էր՝ երկրի խորք նահանջելը, եթե, իհարկե,չհաջողվերջախջախելպարսկականբանակը գլխավոր ճակատամարտում: Ճակատամարտիսկզբումհայկականձախթևը, ևապանրանցմիացածՎարդանՄամիկոնյանիընտիրպահեստայինզորախումբըհարվածում են պարսկականբանակիաջթևին: Ջախջախումենաջթևիառաջինգիծը, որնավանդաբարկազմվածէրհեծելազորից, հարձակվումեներկրորդգծիվրա, որտեղծանրհետևակազորնէր, որիառջևկանգնածէինփղերը։ Այդ փղերնկատարումէինհրամանատարականկետերիդեր՝ նրանց վրա նստածէինհետևակային գնդերիհրամանատարները: Բացի այդ մի քանի մարտական կենդանիներից, պարսիկներն ունեինփղազորիցբաղկացածպահեստային մի հզոր զորախումբ՝Արտաշիր զորավարիգլխավորությամբ: Իմհաշվարկներով, պարսկական բանակում եղել է, ընդհանուր առմամբ, մոտ 40 փիղ, որոնցից 15-16-ը նրանց երկրորդ գծի առջևում, իսկ մյուսները՝ ռեզերվային զորախմբի մեջ՝ թիկունքում: Պարսկականզորքիաջթևում կանգնած մոտ 5 փղերիցմիքանիսը կամ գուցե բոլորըոչնչացվելեն Վարդան Մամիկոնյանի գլխավորած կատաղի գրոհի ժամանակ: Բնականաբար,ոչնչացվելեննաևնրանցվրագտնվող պարսից հրամանատարները:
-Ավարայրում կողմերից ոչ մեկը փաստացի չհաղթեց, սակայն մենք կարողացանք պահել մեր կրոնը: Մի քանի հարյուրամյակների միջով եթե վերլուծենք իրավիճակը, ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ էինք հաղթել այդ ճակատամարտում:
- Ավարայրիճակատամարտըկարողէրհաղթականելք ունենալ, եթեպարսից բանակի գլխավոր հրամանատար ՄուշկանՆիսալավուրտն ուժասպառ եղող պարսից աջթևինվերջին պահինօգնության չհասցներ իր զորքիկենտրոնի ուժերը՝ նրանցնահանջն իրականացնելու միջոցով: Եթեայդզորաշարժըչլիներ, հայերը ջախջախիչ հաղթանակ կտանեին, ինչպես եղել էր դրանից մեկ տարի առաջ՝ Խաղխաղի ճակատամարտում՝ նույն մարտավարական հնարքը կիրառելու շնորհիվ: Շուտ հասկանալով, որ այս անգամ իր մտահղացումը չտվեց ակնկալվող արդյունքը, ու նաև հաշվի առնելով այն, որ պարսկական բանակը շատ մեծ էր ու հզոր ռեզերվներ ուներ, ինչպես նաև այն, որ այդ բանակը գլխավորում էր հմուտ ու փորձառու մի զորավար՝ Մուշկան Նիսալավուրտը, Վարդան Մամիկոնյանն ընդունեց միակ ճիշտ որոշումը՝ հրամայեց հայոց զորքերին դիմել ընդհանուր, կազմակերպված նահանջի՝ կիրառելով նախապես մշակված «մինիմում ծրագիրը»: Այդ նահանջն ապահովելով և իր զորագնդի վրա բևեռելով պարսից աջ թևի, կենտրոնի ու պահեստային զորախմբերի ողջ ուշադրությունը, հայոց սպարապետըմնաց ճակատամարտի գլխավոր օջախում՝ հայոց ձախթևում,ևայնտեղէլընկավ քաջի մահով: Օգտվելով Վարդան Մամիկոնյանի շահած ժամանակից՝ հայկականբանակի գլխավոր ուժերն ապահովնահանջեցինդեպիերկրիխորքը՝տալովերեքանգամպակասզոհ, քան պարսիկները: Այդ նահանջը կրել է խիստ կանոնավոր բնույթ, այլապես հայոց զոհերըտասնապատիկ ու քսանապատիկկլինեին: Ընդհանրապես, մարտի ընթացքում նահանջը բարդագույն մանևր է, այն վատ կազմակերպելու դեպքում հետևանքները կործանարար են լինում։ Հայոց բանակը փայլուն իրականացրեց նահանջի զորաշարժը. թողնելով բավարար չափով վերջապահ ուժեր՝ հայերը բաժանվեցին չորս հիմնական զորախմբերի և նահանջեցին չորս գլխավոր ուղղություններով՝ ամրանալով Հայաստանի կենտրոնում՝ Միջնաշխարհում, հարավ-արևմուտքում՝ Տմորիքում, հյուսիս-արևմուտքում՝ Տայքում և արևելքում՝ Արցախում՝ այդպիսով ստեղծելով դիմադրության հզոր յուրօրինակ աղեղ։
Թեև Ավարայրի ճակատամարտն ավարտվեց տակտիկական ոչ ոքիով, ժամանակի ընթացքում այն վերածվեց հայոց լիիրավ ռազմավարական հաղթանակի։ Այդ մեծ ճակատամարտի պատմական նշանակությունը, փաստորեն, շարունակապես աճեց հայոց համար, հատկապես հաջորդ՝ 482-484 թթ. հայ-պարսկական պատերազմի հաջող ավարտով ու Նվարսակի դաշնագրի կնքմամբ, որը Մարզպանական Հայաստանին շնորհեց լայն ինքնավարություն ներքին քաղաքական, ռազմական, կրոնական-մշակութային և իրավական ոլորտներում։
Շարունակելի
Ա. Նոյեմի