Փետրվարի 13-ին կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:

Հարցման արդյունքներով՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ուկրաինայի հայերի միությունը: Միության ղեկավար Վիլեն Շատվորյանի փոխարեն մրցանակը ստացավ մրցանակաբաշխությանը ներկա՝ կառույցի փոխնախագահ Լևոն Գուլյանը:

Նշենք, որ Վիլեն Շատվորյանը ջանք ու եռանդ չի խնայում Ուկրաինայում հայության շահերը պաշտպանելու համար։ Մշտապես ամուր կանգնած է հայ համայնքի կողքին՝ Հայաստանի և Ուկրաինայի միջև կապն ամուր պահելով: