Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը: Գրանցվել է 92 պատգամավոր:

Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

 

Այնուհետև պատգամավորները կսկսեն քննարկել ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը:

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը: Նախագահի ընտրության հարցի քննարկումը կմեկնարկի մարտի 1-ին, ժամը 10:30-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին:

Մարտի 1-ի նիստում տեղի կունենա նաև Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցի քննարկումը: Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: