Առնվազն 200 մարդ Է զոհվել Ալժիրի հյուսիսում ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով: Ինչպես ապրիլի 11-ին հայտնել Է «Աշ Շարկ ալ Աուսաթ» թերթը, աղետի հետեւանքով զոհվել Է ավելի քան 200 մարդ:
Միջադեպը տեղի Է ունեցել Բլիդայի նահանգում՝ Բուֆարիկ քաղաքի օդանավակայանի մերձակայքում: Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: