«ՀայՓոստ» ՓԲԸ-ի տեսակավորման և առաքման կենտրոնի աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Նրանք դուրս են եկել փողոց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին մասնակցելու:

«ՀայՓոստ»-ի աշխատակիցները լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ ողջ օրը գործադուլ կանեն և կմիանան Երևանի կենտրոնում ընթացող երթերին։ Գործադուլի հետևանքով փոստային ծառայության աշխատանքը ժամանակավոր կաթվածահար կլինի։