Աղվան Վարդանյանը կհեռացվի կուսակցությունից։
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից»,-ասված է ՀՅԴ հայտարարությունում։
Հիշեցնենք՝ վարչապետի ընտրության օրն Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, մինչդեռ, ՀՅԴ-ն որոշել էր միաձայն կողմ քվեարկել։
Այնուհետև կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ Վարդանյանից պահանջելով վայր դնել պատգամավորական մանդատը։
Երեկ, արդեն, Վարդանյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։