ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործում, որի շրջանակում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, բանակին և Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին որևէ հանգամանք ու կասկածանք չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորի փաստաբան Հրանտ Անանյանը։

«Այս պահի դրությամբ ինձ համար, մեզ համար անակնկալ է նման հայտարարությունը։ Հարուցված քրեական գործը վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք պահելուն։ Ոչ մի տառ չկա այդ մասին», - ասաց փաստաբանը՝ չբացառելով, որ մինչև կալանավորման միջնորդության ներկայացնելը մեղադրանքը լրացվի։

 

Մանրամասն ̀ այստեղ