Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին դատական գործի մեջ ներգրավելուց հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև սկսել են տարաձայնություններ: Մոսկվային այդ փաստը վրդովվեցրել է և հնարավոր է՝ բացասական անդրադառնա այն պայմանավորվածության վրա, ըստ որի, ռուսական զենք և զինտեխնիկա պետք է մատակարարվի Հայաստան:
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ դատական գործը վերաբերում է 2008 թվականի մարտի1-ի դեպքերին, երբ Հայաստանում ընդդիմադիր ուժերի և իշխանության մեջ տեղի ունեցավ ուժային բախում, որի հետևանքով վիրավորվեցին և մահացան քաղաքացիներ ու ոստիկաններ:
Ներկա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսել է այդ դեպքերի բացահայտման գործընթաց, որի հետևանքով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի 2րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով 2008-ին եղել է ՀՀ ՊՆ փոխնախարար:
«Коммерсант» թերթի տեղեկություններով, Ռուսաստանի պետական կառույցներում վրդովված են Խաչատուրովին դատական գործի մեջ ներգրավելու փաստից.
«Հայաստանյան տարաձայնությունները մեծ վնաս են հասցնում կազմակերպությանը: Զարմանալի է, թե ինչպես նրանք դա չեն հասկանում»,-նշել է թերթին հարցազրույց տված անձը, ով Ռուսաստանի կառավարության աշխատակազմից է:
Հարցազրույց տված անձը նաև ասել է. «Չի բացառվում, որ այս դեպքի արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները տան բացասական արդյունք այն պայմանավորվածության վրա, ըստ որի՝ Ռուսաստանից պետք է զենք և զինտեխնիկա մատակարարվի Հայաստան: Պայմանագրի առաջին փաթեթը իրականցվել է 2016 թվականին, երբ Ռուսաստանը տվել է Հայաստանին 200 մլն դոլարի կրեդիտ,հ իմա երկրորդ մասը շատ մեծ հարցականի տակ է»: