Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է բերել աղետալի հետեւանքների:

 

«Դա կարող Է սարսափելի հակամարտություն հրահրել, անհասկանալի Է՝ ինչու Է դա պետք»,- ասել Է նա «Կոմերսանտ ՖՄ» ռադիոկայանին տված հարցազրույցում, որից մի հատված եթեր Է տրվել օգոստոսի 6-ին: Վարչապետը նաեւ նշել Է, որ 2008 թվականին Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ զինված հակամարտությունը, որին մասնակցեց նաեւ Ռուսաստանը, կարելի Էր կանխել: «Ոչ մի անխուսափելիություն չկար»,- ընդգծել Է Մեդվեդեւը: Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վերահաստատել Է, որ կազմակերպությունը մտադիր Է Վրաստանին ընդունել դաշինք՝ չճշտելով, թե հատկապես երբ դա կարող Է տեղի ունենալ: ՆԱՏՕ-ի՝ տասը տարի առաջ Բուխարեստում կայացած գագաթնաժողովում դաշինքի պետությունների ղեկավարները խոստացան, որ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ:

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարում Էր, որ Ռուսաստանը «խիստ բացասաբար» կվերաբերվեր ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը, նրա կազմում Վրաստանի եւ Ուկրաինայի ներգրավմանը: