Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարիի ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նախնական տվյալներով՝ պայթյուն է տեղի ունեցել ռազմաբազայի ռազմամթերքի պահեստում: Կատարվածի հետևանքով վիրավորվել է 25 զինվորական: Աշխատանքներ են կատարվում յոթ զինվորի հայտնաբերելու ուղղությամբ: