ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում բռնկված լայնամասշտաբ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի: Ավելի քան հազար մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամերիկյան NBC News հեռուստաընկերության տվյալներով՝ նոյեմբերի 8-ից սկսված հրդեհներն այս պահին ընդգրկում են 59 հազար հեկտար տարածք: Ավերված են հազարավոր կառույցներ. տարհանվել են ավելի քան 300 հազար բնակիչներ: Հրդեհը, որը ստացել է Camp անվանումը, ամենախոշորն է ամերիկյան նահանգի պատմության ընթացքում: