Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն այս ամիս կանցկացնի իր հերթական մենամարտը: Այս մասին տեղեկացնում է Punch Boxing Armenia-ն:
Հայ մարզիկն այս անգամ մենամարտելու է երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար:
Դեռևս չի հայտարարվել, թե ով է Երիցյանի մրցակիցը: