Հունվարի 13-ին՝ ժամը 18։45-ի սահմաններում, «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենայի վարորդն Արթիկ քաղաքի Զոհրապի փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա Արգեն Գալստյանին և նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանության Արթիկի բաժին:

Արգեն Գալստյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն։