Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը»։
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
Ըստ որոշման նախագծի՝ հայեցակարգը հիմք կհանդիսանա նաև տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների վերականգնման համար՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները, մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը: