Կրասնոդարի միջազգային օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, Մոսկվայից և Երևանից մեկնած երկու օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Այս մասին  գրում է «ՌԻԱ  Նովոստի»-ն՝  հղում անելով «Բազել Աերո» ընկերության ներկայացուցչին:

«Մոսկվայից և Երևանից մեկնած ինքնաթիռները գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Հետաձգված չվերթների ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները», - հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել են նաև 13 չվերթների մեկնումը  դեպի Մինսկ, Տաշքենդ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և Սոչի: