Հանգստյան օրերին փրկարարները օգնության են հասել առատ ձյան հետևանքով հանրապետության ճանապարհներին արգելափակված մի շարք քաղաքացիների:  Փրկարարները արձագանքել են արգելափակման վերաբերյալ 9 ահազանգի:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փետրվարի 16-ին՝ ժամը 01:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ցուցաբերված օգնության արդյունքում փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան:

Նույն օրը՝ ժամը 11:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Խաչասար» կոչվող հատվածում՝ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկի հարևանությամբ, «Mercedes Atego» մակնիշի բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նույն վայրից գրեթե մեկ ժամ հետո՝ ժամը 12:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ձյան մեջ արգելափակվել է «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կատարված աշխատանքների արդյունքում փրկարարները մեքենաները դուրս են բերել արգելափակումից:

Կրկին Արագածոտնի մարզից, սակայն արդեն Լուսագյուղ-Ապարան ավտոճանապարհից ժամը 16:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել առ այն, որ «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենան:

Արդեն Սյունիքի մարզից փետրվարի 16-ին՝ ժամը 18:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Վահանավանք կոչվող անտառային տարածքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Փետրվարի 17-ին՝ ժամը 01:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր-Չքնաղ ճանապարհին մեքենաներն արգելափակվել են ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կատարված աշխատանքների արդյունքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 15 ուղևորի տեղափոխել են Ապարան քաղաք:

Արդեն Ճարճակիս-Ալագյազ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկել և ձյան շերտում արգելափակվել էր «Mercedes» մակնիշի մեքենան: Ահազանգը «911» ծառայություն ստացվել էր փետրվարի 17-ին՝ ժամը 01:45-ին:

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկի փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Կրկին Ալագյազ գյուղի ավտոճանապարհին փետրվարի 17-ին՝ ժամը 05:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ձյան մեջ արգելափակվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ցուցաբերված օգնության արդյունքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցը:

Փետրվարի 17-ին՝ ժամը 17:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ արդեն Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 39-րդ կմ-ի մոտակա հանդամասում: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Ձյան առատ տեղումների հետևանքով փետրվարի 17-ին բարդ իրավիճակ էր ստեղծվել  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին: Ճանապարհին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկությունը «911» ծառայությանը հաղորդվել ժամը 09:34-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 17:35-ին սկսվել են հենակետի վերաբացման աշխատանքները և դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18:50-ի դրությամբ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրին հենակետը վերաբացվել է:

Ժամը 19:20-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա: Սահմանվել է հերթապահություն:

Փետրվարի 18-ի լուսադեմին՝ ժամը 01:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ավշեն գյուղում շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան: