Ամերիկահայ լրագրող, ակտիվիստ և իրավապաշտպան Արա Մանուկյանը մարտի 17-ից հացադուլ է սկսել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Բ. Շիֆի գրասենյակի առջև: Այս կերպ նա իր բողոքն է արտահայտում Բարաք Օբամայի կողմից Ս. Սարգսյանին' վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղելու փաստին: Արա Մանուկյանը հացադուլ սկսելու մասին հայտարարել էր մի քանի օր առաջ Օբամային հղած իր բաց նամակում: Նամակով նա հորդորել էր ԱՄՆ նախագահին հետ վերցնել ժամանակից շուտ Ս. Սարգսյանին հղված նրա շնորհավորական ուղերձը և եթե նա դա չաներ կամ չարձագանքեր իր նամակին, ապա ինքը հացադուլ կհայտարարեր: