shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 06։50-ի սահմաններում Գայի պողոտա-Մյասնիկյան պողոտաների սկզբնամասում՝ բուսաբանական այգու հարևանությամբ գտնվող, ժողովրդին հայտնի Ավանի կամրջի վրա բախվել են Hyundai մակնիշի 35 TV 434 համարանիշի, Nissan Teana մակնիշի 35 PD 515 համարանիշի, Lexus GX 470 մակնիշի 35 GR 161 համարանիշի, BMW մակնիշի 88 TՖ 887 համարանիշի, 4555 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը, Kia Sorento մակնիշի 77 AV 757 համարանիշի, մարդատար Hyiundai մակնիշի 1237 Տ համարանիշի, Alteza մակնիշի 35 RD 503 համարանիշի, Opel մակնիշի 36 MV 001 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։


Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է կամրջի վրայի մերկասառույցը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: