«Կան տեսագրություններ, ապացուցող հարցաքննություններ, զինված ուժերի զրահատեխնիկայի մասին տվյալներ եւ ՀՀ պաշտպանության նախարարության այլ գաղտնի հրամաններ, որոնց անունները չեմ հրապարակի, որոնք փաստում են, որ Ռոբերտ Քոչարյանն առնչվում է իրեն մեղսագրվող հանցավոր արարքի կատարմանը»,- այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նիստի ընթացքում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, այսօր՝ մայիսի 14-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց մարտի մեկի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գորշվ դատական նիստը։ 

«Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժել»,- ասաց Գրիգորյանը: